ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Եթե երկիրը դատարկվում է, սա պետք է մտահոգի առաջին հերթին իշխանություններին»

«Եթե երկիրը դատարկվում է, սա պետք է մտահոգի առաջին հերթին իշխանություններին»
17.06.2013 | 17:27

irates.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

-Պարոն Պողոսյան, արտագաղթի թեմայով սովորաբար հանրային քննարկումների ժամանակ չեն հնչում մասնագիտական` սոցիոլոգիական, հոգեբանական վերլուծություններ, թե հասարակության որ շերտերը ի՞նչ կոնկրետ պատճառներից ելնելով են արտագաղթում, ովքե՞ր են պոտենցիալ արտագաղթողները, ի՞նչ հնարավոր միջոցներ են պետք դրանք նվազագույնի հասցնելու համար և այլն:
-Կան շատ լուրջ հետազոտություններ: Ձեր նշած մասնագետները կատարել են ուսումնասիրություններ: Կան նյութեր, ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ համատեղ գործունեության արդյունքում: Ցավալին այն է, որ այդ ամենը դուրս չի գալիս մասնագիտական շրջանակներից, չի դառնում հանրության սեփականությունը և չի հետաքրքրում կառավարությանը, իշխանությանը: Մամուլում էլ, հոդվածների տեսքով էլ տպագրվել են այդ վերլուծությունները, սակայն իշխանությունները չեն արձագանքում:
-Իսկ Ձեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները ներկայացրե՞լ եք կուսակցություններին:
-Մենք համարում ենք, որ այս խնդիրը կուսակցություններինը չէ, սա պետությանը և հասարակությանը վերաբերող խնդիր է: Եթե երկիրը դատարկվում է, սա պետք է մտահոգի առաջին հերթին իշխանություններին: Կուսակցություններն այս իրավիճակում որևէ բան չեն կարող անել:
-Պարոն Պողոսյան, չե՞ք կարծում, որ սոցիոլոգիայի և սոցիոլոգների նկատմամբ այսօր մեր հասարակության մեջ չկա բավարար վստահություն, քանի որ նրանք համապետական ընտրություններից առաջ ներկայացնում են քաղաքական իրավիճակին, հասարակության նախապատվություններին ոչ համարժեք պատկեր:
-Արտագաղթը, կարծում եմ, այն թեման չէ: Դա իրականություն է: Եթե ասում եք, որ սոցիոլոգների նկատմամբ կա անվստահություն, դա կապված է քաղաքական ուսումնասիրությունների հետ, որոնց դեպքում կարող են լինել շահարկումներ: Իրականում սոցիոլոգիան պետք է զբաղվի մեր հասարակությանը հուզող խնդիրներով, տեսնի` լուծումներ կա՞ն, թե՞ ոչ, որո՞նք են այդ լուծումները, մարդկանց վերաբերմունքը: Այս ամենը, իհարկե, կապ ունի քաղաքականության հետ, բայց այդ կապն ուղղակի չէ:
-Իշխանությունները ներկայացնում են այն տեսակետը, որ արտագաղթողներից շատերը մեկնում են ուսման, աշխատանքի նպատակով, իսկ հետո վերադառնում...
-Դա բացատրություն է, բայց լուծում չէ: Նայենք մարդահամարի տվյալները` 2001 թ. անցկացված մարդահամարի տվյալները և 2011 թ. անցկացված մարդահամարի տվյալները: Պաշտոնական տվյալներով` այդ տարիներին 250 հազար մարդով նվազել է բնակչության թիվը: Չի ավելանում, չի աճում, այլ հակառակը` նվազում է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ